Միջոցառումներ
Քնի բժշկության առաջին քայլերը Հայաստանում
2007 թ. մայիսի 18-19-ը Հայկական բժշկական ասոցիացիան Քնի հետազոտության եվրոպական միության հետ համատեղ Երևանում անցկացրեց Քնի բժշկությանը նվիրված տարածաշրջանային գիտաժողով։
Այդ կարևորագույն միջոցառմանը իրենց աջակցությունը ցուցաբերեցին նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունը։ Գիտաժողովի հաջող իրականացման գործին նպաստեց նաև Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգայի ակտիվ անդամներից կազմված կազմկոմիտեն, որի աշխատանքները համակարգում էր նախագահ Սամսոն Խաչատրյանը։
Հայաստանում իր առաջին քայլերն անող Քնի բժշկությանը նվիրված գիտաժողովը բացեցին Քնի հետազոտությունների եվրոպական միության (ՔՀԵՄ) նախագահ Թոմաս Պոլմախերը և Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) նախագահ Պարունակ Զելվեյանը։ Ուզում ենք նշել, որ ժամանակին հենց ՀԲԱ առաջինը բարձրացրեց Հայաստանում քնի խանգարումների ուսումնասիրման հարցը՝ մեծապես նպաստելով այդ բնագավառի զարգացմանը մեր հանրապետությունում։ Վերջին ժամանակներս ասոցիացիայի իրականացված գործունեությունը մեծապես նպաստել է քնի խանգարումներով հետաքրքրված մասնագետների տարբեր կրթական ծրագրերում ներգրավմանը և հետագա մասնագիտացմանը։

Գիտաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես եկան քնի բժշկության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող հինգ առաջատար մասնագետներ։ Արտասահմանից ժամանած մասնագետների թվում էին մասնավորապես վերը ներկայացված ՔՀԵՄ նախագահ Թոմաս Պոլմախերը (Գերմանիա), Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Մարկու Պարտինենը (Ֆինլանդիա), ՔՀԵՄ քարտուղար Դիեգո Գարսիա-Բորեգերոն (Իսպանիա), Sleep Medicine Reviews հանդեսի գլխավոր խմբագիր Ժան Կրիգերը (Ֆրանսիա), ՔՀԵՄ վարչության անդամ Կլաուդիո Բազետին (Շվեյցարիա)։
Գիտաժողովի անցկացման երկու օրերի ընթացքում հայ մասնագետների ուշադրությանը ներկայացվեցին քնի հիմնական խանգարումները (քնի ապնոէն, անքնությունը, նարկոլեպսիան ու հիպերսոմնիաները, պարասոմնիաները, անհանգիստ ոտքերի համախտանիշը)։ Քննարկվեցին դրանց վարման և բուժման ժամանակակից մոտեցումները։ Այս ինքնատիպ գիտաժողովի 225 մասնակիցները ներկայացնում էին բժշկության ամենատարբեր բնագավառները՝ նյարդաբաններ, հոգեբույժներ, հոգեբաններ, թոքաբաններ, սրտաբաններ, անեսթեզիոլոգներ, էնդոկրինոլոգներ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, դիմածնոտային վիրաբույժներ և ուրիշներ։ Ներկա էին նշված ոլորտների հանրապետության առաջատար մասնագետները։ Միջոցառումը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց և լայնորեն լուսաբանվեց լրատվական տարբեր աղբյուրներով։
Գիտական առումով միջոցառումը խիստ դրական ազդեցություն ունեցավ հայկական առողջապահական ոլորտի մասնագետների համար, քանի որ հրավիրված հյուրերը հանգամանորեն ներկայացրեցին քնի խանգարումների գրեթե ամբողջ համայնապատկերը։
![]() ![]() ![]() ![]() ![]() |
Մարկու Պարտինենը, հանդիսանալով քնի խանգարումների ասպարեզում համաճարակաբանական հետազոտությունների համաշխարհային առաջատար մասնագետներից մեկը, հանդես եկավ ինքնատիպ մի դասախոսությամբ, որով բացվեց միջոցառման գիտական մասը։ Թոմաս Պոլմախերը ներկայացրեց անքնությանը և դրա ախտաբանությանն ու իմունաբանությանը վերաբերող ամենավերջին տվյալները` հատուկ շեշտադրելով անքնության խնդրի կարևոր առողջապահական դերը և նրանից բխող հնարավոր բարդությունները։
Ժան Կրիգերը հանգամանորեն ներկայացրեց քնի ապնոէ հասկացությունը և մանրամասն անդրադարձավ քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշին։ Մասնավորապես ներկայացվեցին այդ տարածված և վտանգավոր համախտանիշի ախտորոշման մոտեցումները և բուժման ժամանակակից եղանակները։
Դիեգո Գարսիա-Բորեգերոն իր ելույթում անդրադարձավ անչափ արդիական հարցերի, ինչպիսիք են անհանգիստ ոտքերի համախտանիշն ու քնի խանգարումներիը` մասնավորապես Պարկինսոնի հիվանդության ժամանակ։ Առաջին թեման հատկապես կարևորվում էր նրանով, որ Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգայի կողմից 2006 թ. հոկտեմբերին անց էր կացվել հեռախոսային հարցում, որին մասնակցել էր Երևանի 18-ից բարձր մոտ 2 հազ. քաղաքացի։ Պարզվել էր, որ այդ համախտանիշին բնորոշ նշաններ ունեն հետազոտության մասնակիցների մոտ 8%-ը։
Կլաուդիո Բազետին ներկաների առջև բարձրացրեց մի անչափ հետաքրքիր, սակայն դեռ գիտնականների մոտ բազմաթիվ հարցեր առաջացնող երկու խնդիր, դրանք են` պարասոմնիաները և նարկոլեպսիան։ Որոշ տարիքային խմբերում (երեխաներ, մեծահասակներ) պարասոմնիաների (սոմնամբուլիզմը, քնի ժամանակ խոսելը, ատամները կրճտացնելը և այլն) տարածվածությունը հասնում է բավականին մեծ թվերի և լուրջ խնդիրներ է առաջացնում թե՛ հիվանդների, թե՛ նրանց հարազատների համար։ Նարկոլեպսիան և այլ գերքնկոտ վիճակները (օրինակ` ցերեկային գերքնկոտությունը քնի ապնոէի ժամանակ), իրենցից ներկայացնելով հանկարծակի վրա հասնող անզուսպ քնելու էպիզոդներ՝ քնի գրոհներ, իրենցից պոտենցիալ վտանգ են ներկայացնում հատկապես մեքենա վարելիս, կամ այլ ուշադրություն պահանջող աշխատանք կատարելիս։
Գիտաժողովի հաջողությունը, մասնակիցների կողմից բազմաթիվ դրական կարծիքները, մեկ անգամ ևս խթանեցին ՀԲԱ կողմից դեռ երկու տարի առաջ բարձրացված քնի խանգարումների միություն/ասոցիացիա ստեղծելու գաղափարի շուրջ քննարկումները։
Միջոցառումն ուներ նաև ճանաչողական նպատակ։ Արտասահմանյան մասնակիցների համար կազմակերպվեցին այցելություններ Հայաստանի պատմական վայրեր։ |
Նրանք հնարավորություն ունեցան լինել Հայաստանի տեսարժան վայրերում, ծանոթանալ հիրավի քաղաքակրթության բնօրրաններից մեկը հանդիսացող երկրի հնագույն մշակույթին ու պատմությանը և բացահայտել իրենց համար Հայաստան աշխարհը։ Միջազգային ոլորտում բարձր վարկանիշ ունեցող մեր հյուրերը իրենց երկրներ վերադառնալուց առաջ խոստացան այսուհետև հնարավորինս աջակցել Հայաստանի քնի խանգարումների ապագա միությանը և սերտորեն համագործակցել տարբեր նախագծերի շուրջ։
Վերջում նշենք, որ այս ամենը Հայաստանում կդրվի կլինիկական և գիտական լուրջ հիմքերի վրա, քանի որ առաջիկայում նախատեսվում է քնի խանգարումների մասնագիտացված կենտրոնի բացումը, որը տեղակայվելու է Սրտաբանական ինստիտուտի շենքում։ Բացի ախտորոշումից այստեղ կներդրվեն քնի խանգարումների բուժման հիմնական եղանակները, և կստեղծվի քնի դպրոց, որտեղ թե՛ բժիշկները, թե՛ հիվանդները և նրանց մերձավորները պարբերաբար կկարողանան ստանալ մատչելի տեղեկություններ քնի այս կամ այն խանգարման բնույթի, ախտորոշման եղանակների և բուժման նորագույն մեթոդների մասին։
24.10.2007 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYEgC65W' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ




